Անհետ կորած Կարեն Վարդանյանը չի գտնվել, իսկ Դանիել Իոանիսյանը գնալով ավելի ու վատ սցենարներ է պատկերացնում
Մարտի 17-ից անհետացած հասարակական գործիչ Կարեն Վարդանյանը չի գտնվել, իսկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոանիսյանը գնալով ավելի ու ավելի վատ սցենարներ է առաջ քաշում նրա անհետացման կապակցությամբ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին նա հայտնեց. «Բավականին շատ մանրամասներ եմ ճշտել, ուղղակի վախենում եմ, որ դա բացահայտմանը խոչընդոտի»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ դիմել է ոստիկանություն՝ իր աշխատակցի անհետացման կապակցությամբ, երբ պարզել է, որ ամսի 17-ին Երևան-Դուբայ չվերթ չկա, մինչդեռ վերջինիս ֆեյսբուքյան էջում մարտի 19-ի թվագրությամբ` նշվում է, որ նա ԱՄԷ-ում է:
Դրանից հետո այլ թարմացումներ չեն եղել, թեպետ մամուլը հեղեղված է նրա անհետացման մասին լուրերով:
Կարեն Վարդանյանի հետ երկար տարիներ աշխատելու փորձ ունեցած Ազգային ժողովդավավարների դաշինք կուսակցության նախագահ Արշատ Սադոյանը կիսում է Դանիել Իոնիսյանի մտավախությունը, որ Կարեն շատ միամիտ է և որ նրան շատ հեշտ է խաբելը:
Արշակ Սադոյանն անձամբ 15 օր է` փորձում է հանդիպել նրա հետ՝ ապարդյուն, իսկ վերջին անգամ հանդիպել են Նոր տարում:


