40697 դիտում
15:20 29-03-2016
Նոր բացահայտումներ՝ Աշոտ Նավասարդյանի կյանքից. «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տեղն ընտրել է Աշոտը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 29-ին, Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցում շարունակվեց Ա. Նավասարդյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումների շարքը:
Նախ դպրոցի բակում տեղի ունեցավ ՏԻՐ՝ հրացանից կրակելու մրցույթ, որից հետո դպրոցի փառքի սրահում՝ Ա. Նավասարդյանի անվան թանգարանում դպրոցի սաներն ու հյուրերը ծանոթացան Հանրապետական կուսակցության հիմնադիր Ա. Նավասարդյանի կյանքին ու գործունեությանը, նրա բանտային առօրյային:
Շատ բաներ առաջին անգամ էին երեխաները լսում: Ընթերցվեց նաև Ա. Նավասարդյանի ձեռքով գրված իր կենսագրությունը: Տեղի ունեցավ նաև ֆիլմի դիտում:
Այսօրվա հանդիպումից նաև տեղեկացանք, որ հայ ազգի համար սրբության սրբոց համարվող «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տեղն ընտրվել է հենց Աշոտի միջոցով: Նա է ցանկացել, որ այդ հատվածում՝ Մասիսների ներքո և Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հուշարձանի՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում հողին հանձնվեն մերօրյա հերոս արծիվները, որոնց պայքարի շնորհիվ կա և հավերժ կմնա Հայաստան աշխարհը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 187+
187+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6464 դիտում
14:04 03-11-2017
Եռաբլուր պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
2815 դիտում
17:04 28-03-2019
Այսօր Աշոտ Նավասարդյանի ծննդյան տարեդարձն է․ ՀՀԿ-ականներն այցելել են Եռաբլուր․ Aravot.am