Եռաբլուր պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի մահվան 20-րդ տարելիցի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Եռաբլուր պանթեոն: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և բազմաթիվ կուսակցականների հետ միասին Երևանի քաղաքապետը ծաղիկներ է դրել շիրիմին և հարգանքի տուրք մատուցել Աշոտ Նավասարդյանի հիշատակին:
Տարոն Մարգարյանը նաև ծաղիկներ է խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշաքարին: