211652_close_icon
views-count40201 դիտում article-date 22:05 20-06-2018

Երևանում հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել կանխել «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարևանությամբ առաջացած հրդեհի տարածումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 19-ին, ահազանգ է ստացվել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարևանությամբ գտնվող այգում հրդեհ է բռնկվել և այն մարելու համար անհրաժեշտ է հրշեջների օգնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ, և հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր