211652_close_icon
views-count3455 դիտում article-date 14:28 28-03-2016

Ադրբեջանը բանակում 2 կորուստ ունի

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է սահմանին իր զինված ուժերի սպա, լեյտենանտ Ղալիբ Լաիմ օղլու Զուլֆուղարլուի և շարքային Ղաֆարալի Հաջիևի սպանվելու մասին, հաղորդում է ադրբեջանական oxu.az կայքը: Ադրբեջանի ՊՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասված է, որ մարտի 27-ին հայկական կողմը իբրև թե փորձել է ներթափանցել Ղազախի շրջան, ինչի ժամանակ էլ հայկական ուժերի դեմ մղված կռվում սպանվել են ադրբեջանական բանակի սպան ու շարքայինը: Հատկանշականն այն է, որ ադրբեջանական կողմը հայտնել է լուրը մարտի 28-ին, երբ մինչ այդ ադրբեջանական սոցցանցերում արդեն շրջանառվում էր տեղեկությունը այն մասին, որ տեղի է ունեցել Ղալիբ Լաիմ օղլու Զուլֆուղարլուի հուարկավորությունը:

Նմանատիպ նյութեր