2691 դիտում
11:39 28-03-2016
Գերմանիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատում ԻՊ-ի դեմ պայքարում Ռուսաստանի ներդրումը
Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը բարձր է գնահատում Ռուսաստանի ներդրումը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում: Այդ մասին նա հայտնել է Berliner Morgenpost պարբերականին տված հարցազրույցում, փոխանցում է gazeta.ru-ն:
Շտայնմայերը վերջին ամսում Սիրիայում կնքված հրադադարը անվանել է ահաբեկիչների դեմ կարևորագույն հարված, քանի որ այժմ կառավարական և ընդդիմադիր ուժերը կենտրոնացած են ԻՊ-ի դեմ:
Նա գտնում է, որ վերջին 5 տարիների ընթացքում առաջին անգամ հույս է առաջացել հակամարտության լարվածությունը թուլացնելու հարցում, ինչը ահաբեկիչներին միայն հավելյալ ուժ էր տալիս:
«Հրադադարը, հումանիտար առաքելությունն իրականացնելն անհնարին կլիներ առանց Ռուսաստանի կառուցողական միջամտության»,-հայտարարել է Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1144 դիտում
22:37 02-02-2025
United Airlines ավիաընկերության Հյուսթոն-Նյու Յորք չվերթի ուղևորները տարհանվել են շարժիչի խափանման պատճառով
1198 դիտում
22:12 02-02-2025
Հռոմի պապը երիտասարդ ուկրաինացիներին կոչ է արել «մերժել պատերազմը» և «ներել»
1216 դիտում
20:11 02-02-2025
Թբիլիսիի առևտրի կենտրոնի մոտ բողոքի ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև