211652_close_icon
views-count4106 դիտում article-date 20:53 27-03-2016

Հենրիխ Մխիթարյանը շնորհավորում է բոլորի Սուրբ Զատիկը

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և շնորհավորել բոլորի Սուրբ Զատիկը: «Ողջույն, երկրպագուներ: Վայելեք Սուրբ Զատիկը ձեր սիրելիների հետ, կհանդիպենք շատ շուտով՝ ավելի շատ ֆուտբոլով»,- գրել է ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ ազգային հավաքականների կազմերում ընկերական հանդիպումներ անցկացնելու պատճառով դադարեցված են եվրոպական երկրների, այդ թվում՝ Գերմանիայի առաջնությունը: Բունդեսլիգայի հաջորդ՝ 28-րդ տուրի շրջանակներում Մխիթարյանի թիմը կհյուրընկալի Բրեմենի «Վերդերին»: Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 2-ին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր