14168 դիտում
19:23 27-03-2016
Ինչպե՞ս նշվեց Սուրբ Զատիկը Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Սարգիս եկեղեցում.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` մարտի 27-ին, Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ, որից հետո մեծ շուքով նշվեց Սուրբ Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը:
Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կոչվում է Զատիկ: Զատիկին հունարեն «փասկա» են ասում, որը նշանակում է գաղթ: Վարդապետներն այս բառի «փ» տառը փոխարինել են «պ»-ով, «կ»-ն՝ «ք»-ով և «պասքա» վերանվանել: «Զատիկ» նշանակում է անցում չարչարանքներից :
Զատիկի օրը մարդիկ ձվեր են ներկում: Ձուն հարության, նոր կյանքի խորհրդանիշն է համարվում: Իսկ կարմիր գույնը խաչի հանված Հիսուս Քրիստոսի կենարար արյան խորհրդանիշն է:
Սբ. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որով սկսվում են տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում Սբ. Պատարագ: Սբ. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են <<Քրիստոս հարյավ ի մեռելոց>> ավետիսով, պատասխանում՝ <<Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի>>:
Լուսանկարերը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 238+
238+
Նմանատիպ նյութեր
25574 դիտում
15:32 01-04-2018
Մարտակերտի Սուրբ Կարապետ եկեղեցում նշվեց Սուրբ Զատիկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1479 դիտում
10:58 02-07-2014
Արարատյան Հայրապետական թեմի Մարմաշենի Ս. Գևորգ եկեղեցում մեկնարկեց 3-րդ բակային ճամբարը
Այս բաժնից
1834 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)