17210 դիտում
01:09 26-03-2019
Դու թալանչի ես․ գյուղապետը՝ Անդրանիկ Քոչարյանին.slaq.am
Արարատի մարզի Այգեստան համայնքի ղեկավար Սոկրատ Հովսեփյանը տեղեկացել է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի եւ ցանկություն ունի դատարանում վկայություն տալու։ «Ես կարող եմ ասել, որ դու թերթին մեղադրել ես անազնվության մեջ, բայց դու թալանչի ես, դու թալանել ես»,[color=#EF2929]slaq.am[/color] -հետ զրույցում ասաց Հովսեփյանը։
Նա նաեւ մի դեպք պատմեց, որը տեղի է ունեցել 1991-1992 թվականներին․ «Ես Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ընդհանուր հսկողության բաժնի դատախազ էի աշխատում։ Ուրեմն գնացել էինք գործուղում Մեղրի քաղաք, ահազանգ էինք ստացել, որ Մեղրիում վագոններրի թալան է եղել։ Գնացինք, ստուգման առաջին օրը, քանի որ ցուրտ էր, հյուրանոցում տեղ չկար, ոչ մի տեղ տեղ չկար, ստուգումից հետո գնացինք էնտեղի դատավորներից Անահիտի սկեսուրի տանը՝ Ագարակում գիշերելու, բնակարանը տաք էր։ Գիշերը մինչեւ 03։10 խոսում էինք, մեկ էլ զանգ եկավ, գործընկերս ասաց՝ պարոն Հովսեփյան Ձեզ են ուզում, ես զարմացա, թե էս ժամին ով կարող է լինել։ Բա ո՞ւմ հետ եմ խոսում, ներկայացա, ասեց՝ ո՞վ կա հետդ, ասի էս ինչ աշխատող, ասեց մինչեւ ժամը 10-ը Ագարակից ս***** քաշեք, թե չէ եկա Ձեր մերը .....։ Ես ասեցի՝ ես Ձեր նման լկտի չեմ կարող լինել, որովհետեւ իմ կողքը մարդ կա, բայց որ եկա Երեւան, կտենանք՝ ով, ում կհայոհի։
Ուրեմն էդ վագոնները ով թալանել ա, զանգել ա էս Անդրանիկ Քոչարյանին, որ եկել են ու դուրս են գալիս մեր վրա։ Առավոտ շուտ գլխավոր դատախազի տեղակալ Միշա Գրիգորյանը զանգեց՝ բա հետ եկեք, ստուգումները թողեք։ Հետ եկանք։ Դրանից հետո հոդված գրեցի, որ Անդրանիկ Քոչարյանը լկտի սպառնում է։ Էն վագոններն ի՞նչ եղավ, թող Անդրանիկ Քոչարյանը պատասխան տա։ Եթե Անդրանիկ Քոչարյանը ինչ-որ բան կասի, թող գա։ Ինքը խոսում է պետականությունից, բայց թալանել է»։
http://www.slaq.am/arm/news/1307257/
Նմանատիպ նյութեր
4125 դիտում
11:17 18-09-2021
«Տո այ «դուխով» բանսարկու դու ուր, Տիգրան Մեծի քարտեզն ուր». Սենոր Հասրաթյանը` Անդրանիկ Քոչարյանին
5616 դիտում
10:29 13-05-2016
Դու լավ չես երգում, կոկիկ չես գրում, դու փնթի ես, դու ծույլ ես. «Առավոտ»