Սավչենկոն պատիժը կրելու է Ռուսաստանում. Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն Ռուսաստանում է կրելու 22 տարվա ազատազրկման պատիժը, չնայած այն բանին, որ Կիևը առաջարկում է բանտարկյալների փոխանակում։
Հիշեցնենք, որ ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման` 2 ռուս լրագրողներին սպանելու մեղադրանքով:
Նշենք, որ Եվրամիությունն ու ԱՄՆ պետքարտուղարը բազմիցս կոչ են արել ազատ արձակել օդաչուին: