211652_close_icon
views-count1394 դիտում article-date 18:58 26-03-2016

Վնասվածքներ պատճառողին հայտնաբերեցին

Մարտի 23-ին, ժամը 01.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1996 թ. ծնված Միքայել Ս.-ն և հայտնել, որ ծեծի է ենթարկվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երևանի Ն. Շենգավիթի 5 փողոցի թիվ 15Ա հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը ձեռքերով հարվածներ է հասցրել Միքայել Ս.-ի մարմնի տարբեր մասերին: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ անհայտ անձը 1992 թ. ծնված Գոռ Հ.-ն, ով ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 24-ին, ժամը 20.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նմանատիպ նյութեր