211652_close_icon
views-count946 դիտում article-date 13:50 08-04-2015

Վնասվածքներ պատճառողին հայտնաբերեցին

Ապրիլի 7-ին, ժամը 02.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1994 թ. ծնված Գոռ Մ.-ն: Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ ժամը 00.30-ին Երևանի Շիրազի փողոցում, վիճաբանության ժամանակ, ձեռքերով ու ոտքերով հարվածել են իր գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ: Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գոռ Մ.-ին մարմնական վնասվածքներ է պատճառել 1994 թ. ծնված Հարություն Տ.-ն, ով ապրիլի 7-ին, ժամը 16.00-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր