6248 դիտում
15:56 25-08-2017
Դաժան մարտեր՝ Սիրիայի Իդլիբ նահանգում. ահաբեկիչների շուրջ 9000-անոց բանակը գրոհներ է ձեռնարկել
«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման մոտ 9000 գրոհայիններ գրոհներ են ձեռնարկել Իդլիբ նահանգի տարբեր ուղղություններով՝ փորձելով ամբողջությամբ զավթել նահանգը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտարարել է ՌԴ ԶՈՒ գերագույն շտաբի գլխավոր վարչության պետ, գեներալ-գնդապետ Իգոր Կորոբովը։
Նրա խոսքով՝ ահաբեկիչներն ակտիվացրել են գործողությունները «զսպված» ընդդիմության դեմ և փորձում են նահանգի ողջ տարածքում տարածվել։ Այս պահին նրանք նշված նահանգում կարևորագույն դիրքեր են գրավել և, ցավոք, ամբողջական ոչնչացումից խուսափելու համար ընդդիմության մի քանի ջոկատներ անցել են ահաբեկիչների կողմը։
Ռուս գեներալը նշել է, որ խմբավորման գրոհայինների թիվը գերազանցում է 15 հազարը, նրանցից շատերը տեղաբնակներ են։ Խմբավորումը ներկա պահին վերահսկում է նահանգի մեծ մասը։ Բացի այդ, նրա ջոկատները ակտիվորեն գործում են Հոմս նահանգում և Սիրիայի հարավում՝ Կունեյրա և Դարիա նահանգների վարչական կենտրոններում։
Նմանատիպ նյութեր
1220 դիտում
16:14 29-08-2015
Սիրիայի Իդլիբ նահանգում վերսկսվել են կրակոցները
6801 դիտում
11:26 26-09-2017
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Սիրիայի Իդլիբ նահանգում ԻՊ դիրքերի ռմբակոծության տեսագրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2312 դիտում
13:06 26-03-2016
Սիրիայի Պալմիրա քաղաքում դաժան մարտեր են ընթանում ահաբեկիչների և կառավարական ուժերի միջև
Այս բաժնից
1324 դիտում
16:08 22-12-2024
Կամչատկայում եռօրյա որոնումների արդյունքում գտել են անհետացած ինքնաթիռը, որի անձնակազմը ողջ է
961 դիտում
15:49 22-12-2024
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ. ԶԼՄ
910 դիտում
15:22 22-12-2024
Աբխազիայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել պատգամավորի նկատմամբ