ԱՄՆ-ն չի համաձայնվի Ուկրաինայի դաշնայնացմանը. նախկին դեսպան
Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հերբսթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չեն համաձայնվի Դոնբասում և Ղրիմում իրավիճակի կարգավորման համար Ուկրաինայի դաշնայնացմանը, հաղորդում է Interfax Ukraine-ը:
«Մեր ադմինիստրացիան մեկ անգամ չէ, որ հայտարարել է այն մասին, որ ոչ մի կապ չկա Սիրիայի նկատմամբ ու Ուկրաինայի նկատմամբ մեր դիվանագիտության միջև: Ես նրանց հավատում եմ: Մենք գտնում ենք, որ Ուկրաինան պետք է ունենա ինքնիշխանութուն և տարածքային ամբողջականություն և Դոնբասում, և Ղրիմում»,- «Ինտեռ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է նա: