Իրանում ուղղաթիռ է կործանվել. կա 10 զոհ
Իրանի հարավում շտապօգնության ուղղաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը:
Ուղղաթիռում գտնվող բոլոր 10 ուղևորները մահացել են, այդ թվում` անձնակազմի 6 անդամ, 3 հիվանդներն ու բժիշկը:
Հայտնի է, որ ուղղաթիռը մեկնում էր Շիրազ: