Հիլարի Քլինթոնի և Ջորջ Քլունիի հետ ընթրիքը կարժենա 350 հազար ԱՄՆ դոլար
ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի և հայտնի դերասան և ռեժիսոր Ջորջ Քլունիի հետ ընթրել ցանկացողները պետք է վճարեն 350 հազար ԱՄՆ դոլար, գրում է Politico թերթը:
Թերթի փոխանցմամբ՝ գումարն ուղղվելու է Քլինթոնի նախընտրական քարոզարշավի հովանավորմանը: Նշված գինը սահմանվել է ընտանիքի 2 անդամի համար, որը տեղի է ունենալու ապրիլի 15-ին, Սան Ֆրանցիսկոյի խոշորագույն գործարարներից մեկի առանձնատանը:
Միջոցառումը կազմակերպում է Քլինթոնի ընտրարշավի համար գումար հայթայթող մի կազմակերպություն:
Եվս մեկ ընթրիք տեղի է ունենալու ապրիլի 16-ին: Թերթի տվյալներով՝ Ջորջ Քլունին տոնական միջոցառում է կազմակերպելու Քլինթոնի պատվին Լոս Անջելեսի իր առանձնատանը: Սակայն այս անգամ հոլիվուդյան դերասանի հետ նույն սեղանի շուրջը նստելու և նր ահետ ընթրելու համար պետք է վճարեն 33,400 ԱՄՆ դոլար: