Ջորջ Սորոսը 6 մլն դոլար է նվիրաբերել Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի համար
Ամերիկացի միլիրարդատեր Ջորդ Սորոսը երկրի նախկին պետքարտուղար, այժմ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախագահական քարոզարշավի համար 6 մլն դոլար է նվիրաբերել, հաղորդել է CNN հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ 85-ամյա ներդրողը նման մեծ նվեր է մատուցել Դեմոկրատական կուսակցությանը 2015 թվականի դեկտեմբերին, սակայն այդ մասին նոր է հայտնի դարձել:
2008 թվականին Սորոսը, ում կարողությունը գնահատվում է մոտ 25 մլրդ դոլար, ակտիվորեն աջակցել էր այն ժամանակ նախագահական աթոռի համար պայքարող ներկայիս նախագահ Բարաք Օբամային: