3001 դիտում
13:48 04-03-2016
Գյումրիում շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով դատավարությունը. Պերմյակովին հայտնաբերելուց հետո ձեռքերն ու ոտքերը կապկպել են
Գյումրիում այսօր շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով դատական հերթական նիստը: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, շարունակվում է վկաների հարցաքննությունը: Սակայն Երազգավորս գյուղի բնակիչ Միքայել Խլղաթյանըի այսօրվա ցուցմունքները տարբերվում են նախաքննական ցուցմունքներից: Նախկինում նա ասել էր, որ պատահաբար այդ տարածքով անցնելիս Պերմյակովի ձերբակալության ժամանակ տեսել է նրան, այնինչ այսօր ասում էր, որ չի տեսել, քանի որ հեռվից է հետեւել զարգացումներին եւ միայն վերադառնալիս է իմացել, որ Պերմյակովի ձերբակալության պահն է եղել:
Վալերի Պերմյակովին սահմանից մեքենայով Սահմանապահ ջոկատ հասցրած վարորդն էլ՝ Մամիկոն Հարությունյանը, պատմեց, որ այդ օրը հերթապահ է եղել, երբ հրահանգի համաձայն գնացել են Պերմյակովին բերելու: 15-20 րոպե անց բերել են նրան՝ ձեռքերն ու ոտքերը կապկպված են եղել։ Սահմանապահ ջոկատ են վերադարձել սահմանի երկայնքով, քանի որ գնդապետ Մերզլիկինից նման հրաման են ստացել:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ 2015թ-ի հունվարի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել էին 6 հոգու դի: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը` կին, մեկն էլ` աղջիկ, որոնց վրա կային հրազենային հետքեր: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով: Ավելի ուշ պարզվել էր, որ սպանվածներն են ընտանիքի հայրը` Սերյոժա Ավետիսյանը, ընտանիքի մայրը` Հասմիկ Ավետիսյանը, նրանց որդին` Արմեն Ավետիսյանը, վերջինիս կինը` Արաքս Ավետիսյանը, դուստրը` Աիդա Ավետիսյանը, իսկ 2-ամյա երեխան Հասմիկ Ավետիսյանն էր: Ողջ էր մնացել միայն 6 ամսական երեխան` Սերյոժա Ավետիսյանը, ում տեղափոխել էին հիվանդանոց և վիրահատել էին, սակայն օրեր անց փոքրիկ Սերյոժան նույնպես մահացել էր:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
304 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը
496 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները