211652_close_icon
views-count2149 դիտում article-date 13:44 22-01-2016

Գյումրիում ընթանում է Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով դատավարությունը. հարազատներից մի քանիսի ինքնազգացողությունը վատացավ

Գյումրիում՝ ռուսական ռազմաբազայի տարածքում գտնվող դատարանում լարված ընթանում է Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով դատական հերթական նիստը: Ինչպես հայտնում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այն սկսեց 30 րոպե ուշացումով: Վալերի Պերմյակովը արձագանքելով Հարություն Մովսիսյանին՝ նշել է, որ իրեն մեղավոր է ճանաչում ամեն ինչում: Դատարանում են Ավետիսյանների հարազատները, հ/կ-ների ներկայացուցիչներ: Դատական նիստի ընթացքում հարազատներից մի քանիսի ինքնազգացողությունն էլ վատացավ եւ տեղում բուժօգնություն ցուցաբերվեց: Դատական նիստին լարված իրավիճակ էր տիրում՝ անեծքներ ու մեղադրանքներ հարազատների կողմից և նիստն ընդմիջվեց: Նշենք, որ հերթական դատական նիստում վկաների ցուցմունքներն ուղիղ եթերով չեն հեռարձակվում: Միջնորդություն ներկայացրել է տուժածների իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը։ Ավելի վաղ էլ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39414/]հայտնել [/url]էր, որ 2015թ-ի հունվարի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել էին 6 հոգու դի: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը` կին, մեկն էլ` աղջիկ, որոնց վրա կային հրազենային հետքեր: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով: Ավելի ուշ պարզվել էր, որ սպանվածներն են ընտանիքի հայրը` Սերյոժա Ավետիսյանը, ընտանիքի մայրը` Հասմիկ Ավետիսյանը, նրանց որդին` Արմեն Ավետիսյանը, վերջինիս կինը` Արաքս Ավետիսյանը, դուստրը` Աիդա Ավետիսյանը, իսկ 2-ամյա երեխան Հասմիկ Ավետիսյանն էր: Ողջ էր մնացել միայն 6 ամսական երեխան` Սերյոժա Ավետիսյանը, ում տեղափոխել էին հիվանդանոց և վիրահատել էին, սակայն օրեր անց փոքրիկ Սերյոժան նույնպես մահացել էր:

Նմանատիպ նյութեր