211652_close_icon

Դեսպան Վարդանյանի հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարար Միխաիլ Ջանելիձեի հետ

views-count9918 դիտում article-date 13:24 25-03-2016
Մարտի 23-ին Վրաստանում կայացավ ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի հանդիպումը Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխաիլ Ջանելիձեի հետ: Դեսպան Վարդանյանը և նախարար Ջանելիձեն քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում կողմերը փաստեցին, որ ներկայումս աշխարհում և տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակում Հայաստանի և Վրաստանի միջև պատմական բարիդրացիական և եղբայրական հարաբերությունները առանձնակի նշանակություն են ձեռք բերում: Հանդիպմանը նաև քննարկվեցին Վրաստանի արտաքին գործերի նախարարի Հայաստան կատարելիք պաշտոնական այցի հետ կապված մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր