211652_close_icon

Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին հայտնաբերվել է գաղտնի թունել. տեսանյութ

views-count4732 դիտում article-date 14:19 24-03-2016
Մեքսիկայում ստորգետնյա գաղտնի թունել է հայտնաբերվել, որով այդ երկրից Միացյալ Նահանգներ թմրանյութ էր փոխադրվում, հաղորդում է kp.ru-ն: Թունելը կապում է մեքսիկական Տիխուանա քաղաքը ամերիկյան Սան Դիեգո քաղաքի հետ: Երկարությունը 536 մետր է և հագեցած է էլեկտրոնային երկաթուղային համակարգով, հիդրավլիկ դռներով, ինչպես նաև էլեկտրականությամբ ու օդափոխման համակարգով: Բացի այդ, ոստիկանությունը զննությամբ այնտեղ հայտնաբերել է թմրանյութի հսկայական պահեստ՝ ավելի քան 7700 կգ մարիխուանա և 147 կգ կոկաին: Իշխանությունները ենթադրում են, որ ստորգետնյա անցումը փորել է տվել մեքսիկացի հայտնի նարկոբարոն Սինալոան: Արդեն կա 3 ձերբակալված:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր