ԻՊ-ը մոտ 400 զինյալ է նախապատրաստել Եվրոպայում ահաբեկչություններ իրականացնելու համար
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը առնվազն 400 գրոհային է պատրաստել Եվրոպայում ահաբեկչություններ իրականացնելու համար, հայտնում է Associated Press-ը:
Գործակալությունը, վկայակոչելով իր պաշտոնական աղբյուրները, նշում է, որ ահաբեկիչներին նախապատրաստել են Իրաքում և Սիրիայում: Վերջիններս, մասնավորապես, մասնագիտացել են պայթուցիկների գործում:
Հիշեցնենք, որ մարտի 22-ի առավոտյան Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանում 2 պայթյուն է որոտացել, ինչից հետո պայթյուններ են հնչել «Մալբեք» և «Շումանի հրապարակ» մետրոյի կայարաններում: Զոհվել է 34, վիրավորվել՝ շուրջ 300 մարդ:
Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «ԻՊ» կազմակերպությունը: Հայտնի են նաև պայթյուններն իրականացրած մահապարտները: Նրանք են եղբայրներ Բաքրաուիները: