Մակեդոնիայում 30 զինյալ մեղադրվում է ահաբեկչություն իրականացնելու համար
Մակեդոնիայում 30 զինյալի մեղադրանք է առաջադրվել՝ ահաբեկչություն կազմակերպելու եւ դրան մասնակցելու համար: Դատարանի վճիռը կապված է Կումանովո քաղաքում տեղի ունեցածի հետ, երբ մի խումբ զինյալներ կրակոցներ էին արձակել անվտանգության աշխատակիցների վրա:
Հայտնի է, որ մեղադրալներից 18-ը Կոսովոյից է, իսկ ապօրինի ճանապարհով Մակեդոնիա հասած զինյալներին որոշ ժամանակ իրենց տներում թաքցրել են տեղացիները:
Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Կումանովոյում զինյալների խմբի անդամներ էին ոչնչացվել: Հատուկ գործողության ժամանակ 8 ոստիկան էր սպանվել: