Երկու պակիստանցիներ խոստովանել են, որ ահաբեկչություններ էին նախապատրաստել ԱՄՆ-ում
Երկու եղբայրներ Ռաիս Կազին և Շեխերար Կազին խոստավանել են, որ ԱՄՆ Նյու-Յորք քաղաքում նախապատրաստել էին մի քանի ահաբեկչական պայթյուններ, ինչպես նաև հարձակումներ՝ իրավապահ մարմինների վրա: Նրանք երկուսն էլ ծագումով Պակիստանից են:
Ըստ Associated Press-ի՝ ահաբեկիչ եղբայրների գործը քննում է Մայամիի դատարանը:
Պարզվել է, որ 2012թ-ին Ռաիս Կազին ընտրել է մի քանի տեսարժան վայրեր, ուր նախատեսել է ահաբեկչություն կազմակերպել: Որպես տարբերակ ընտրվել է օրինակ Նյու-Յորքի Թայմ Սքվերը, Բրոդվեյի թատրոնը, ֆոնդային բորսան: Նա նախատեսել էր բենգալյան հրավառության համար նախատեսված պայթուցիկներով ինքնաշեն ռումբեր պատրաստել՝ նշված վայրերում գործի դնելու համար: