Ամեն տարի տուբերկուլյոզից մահանում է 3-ից 4 միլիոն մարդ
Տուբերկուլյոզը հնագույն և տարածված հիվանդություններից մեկն է աշխարհում։
Հայտնաբերվել են տուբերկուլյոզանման ախտաբանական երևույթներ դեռևս քարե դարի մարդկանց և Եգիպտոսի մումիաների ոսկրային մնացորդներում։
Աշխարհում ամեն տարի հիվանդանում է մոտ 8 մլն. մարդ, որից 3-4 մլն-ը մահանում են այդ հիվանդությունից։
Տուբերկուլյոզով հիվանդների ամենամեծ քանակությունը գրանցվել է Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի քիչ զարգացած երկրներում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տուբերկուլյոզը հայտարարեց համազգային աղետ, իսկ մարտի 24-ը հայտարարեց «Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օր»։