Ադրբեջանում 1 տարում տուբերկուլյոզից 372 մարդ է մահացել
Ադրբեջանի Վիճակագրական կոմիտեն հրապարակել է նոր տվյալներ՝ երկրում տուբերկուլյոզից մահացության վերաբերյալ:
Զեկույցում նշված է, որ 2014 թվականին նշված հիվանդությունից մահացել է 372 մարդ:
Դա նշանակում է, որ յուրաքանչյուր 100 հազար մարդուց 4-ը մահանում են տուբերկուլյոզից:
2013 թ-ին Ադրբեջանում տուբերկուլյոզից մահացել է 378, 2012 թ-ին՝ 373, 2011 թ-ին՝ 577 և 2010 թ-ին՝ 709 մարդ: