Նավթի համաշխարհային գները նվազել են
Առևտրի էլեկտրոնային բորսաներում արձանագրվել է նավթի գների անկում: Այդ են վկայում տվալները:
Ինչպես փոխանցում է gazeta.ru-ն, Լոնդոնի ICE Futures բորսայում Brent էտալոն նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,03 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 41,36 ԱՄՆ դոլար:
Նյու Յորքի NYMEX բորսայում WTI WTI (West Texas Intermediate) տեխասյան նավթի ֆյուչերսների արժեքը նվազել է 1.23 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 40,64 ԱՄՆ դոլար: