Բելգիայի վարչապետը չեղյալ է հայտարարել Չինաստան կատարելիք այցը
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հետաձգել է ծրագրված այցը Չինաստան՝ կապված նախօրեին երկրի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների հետ: Այդ մասին հայտնել է Չինաստանի վարչապետ Վան Ին:
«Մենք դատապարտում ենք ցանկացած տեսակի ահաբեկչական գործողություն, արտահայտում մեր ցավակցությունը բելգիական կողմին: Ցավոք սրտի, ինչպես հայտնի դարձավ, Բելգիայի վարչապետը, ով նախապես ծրագրել էր իր մասնակցությունը Բոաոյի ֆորումին, արդեն չի այցելի»,-Fenix հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Վան Ին:
Հիշեցնենք, որ Բրյուսելի օդանավակայանում ու մետրոպոլիտենի կայարաններում հնչած [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/22/80273/]պայթյունների [/url]հետևանքով զոհվել է առվազն 34, վիրավորվել՝ 230-ից ավելի մարդ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: