Նոր վարկած՝ Ռոստովում Boeing-ի վթարից. օդանավի ղեկը կարող էր սառած լինել
Դոնի Ռոստովում FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար օդանավը կարող էր կործանված լինել ղեկի սառած լինելու պատճառով, «Ռուսական թերթ»-ին հայտնել է հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը, փոխանցում է Ria Novosti-ն:
Վերջինի կարծիքով՝ ղեկը կարող էր սառել օդի ջերմաստիճանի կտրուկ տատանումից, իսկ օդաչուներին չի հերիքել ուժ և ժամանակ՝ կառավարելու սառած ղեկը, որպեսզի երկրորդ անգամ օդանավն օդ բարձրացնեն:
Որպես նմանօրինակ, աղբյուրը նշել է 2013 թվականի նոյեմբերի 17-ին Կազանում Boeing 737-ի կործանումը:
Հիշեցնենք, որ Դուբայից Դոնի Ռոստով չվերթն իրականացնող Boeing 737-800 օդանավը, որում եղել է 62 մարդ՝ անձնակազմի 7 անդամ ու 55 ուղևոր, վթարի է ենթարկվել Ռոստովի օդանավակայանում 2-րդ վայրէջքի փորձը կատարելու ժամանակ:
Հետաքննությունը 3 հիմնական վարկած է դիտարկում՝ տեխնիկական անսարքություն, եղանակային վատ պայմաններ և օդաչուական սխալ: