Քաղաքացիական պատերազմը Թուրքիան վերածում է նոր Սիրիայի. Politico
Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների և պետական անվտանգության ուժերի միջև ընդդիմությունը գնալով ուժեղանում է, գրում է Politico-ն:
Թերթը նշում է, որ Դիարբեքիրից փախած տեղաբնակներն այժմ հազիվ են ճանաչում իրենց հարազատ քաղաքը, որտեղ իսկական քաղաքացիական պատերազմ է ընթանում:
«Ամեն ինչ նման է Սիրիային»,-ասում է տեղի բնակիչներից մեկը:
Թերթն ընդգծում է, որ Եվրոպան գրեթե որ մի ուշադրություն չի դարձնում Թուրքիայում հասունացող քաղաքացիական պատերազմի վրա, քանի որ կենտրոնացած է միայն սիրիական հակամարտության կարգավորման վրա: Իսկ Եվրամիությունն էլ ոչ մի քննադատություն չի հնչեցնում քրդերի դեմ թուրքական իշխանությունների ծավալած մարտական գործողությունների համար:
Միևնույն ժամանակ փորձագետների գնահատմամբ՝ Թուրքիայից Եվրոպա են փախչում ոչ միայն այլ երկրից Թուրքիա ժամանած փախստականները, այլև Թուրքիայի քաղաքացիներ: 2015 թվականի օգոստոսից մինչ այսօր նրանց թիվը հաշվվում է ավելի քան 400 հազար: