Մահամերձ երկրպագուի պատմությունը ցնցել է Մեծ Բրիտանիան. նա հրաժարվում է մեռնել, մինչև «Լեսթերը» չդառնա Անգլիայի չեմպիոն
2015թ. մարտին «Լեսթերի» ավստրալիացի երկրպագու Տոնի Սկեֆինգտոնի մոտ անբուժելի հիվանդություն են ախտորոշել` աղիքային քաղցկեղ: Բժիշկները հայտնել են, որր Տոնիին մնացել է լավագույն դեպքում մեկ ամսվա կյանք:
Սակայն աննկուն երկրպագուն առ այսօր ողջ է: Նա ասել է, որ հենց «Լեսթերի» նկատմամբ սերն է իրեն օգնում պայքարել հիվանդության դեմ:
«Նախորդ մրցաշրջանում, երբ «Լեսթերը» փրկվեց ու մնաց Պրեմիեր Լիգայում, դա ինձ մեծ ուժ հաղորդեց: Բայց հիմա, երբ իմ թիմը սենսացիոն կերպով առաջատարն է, ինձ հրահանգել եմ, որ չեմ մեռնի, քանի դեռ «Լեսթերը» չեմպիոն չի դարձել», ասել է Սկեֆինգտոնը:
Վերջին շրջանում Տոնիի առողջական վիճակը վատթարացել է, այժմ էլ բժիշկները հույս են տալիս մինչև ապրիլի վերջը: Սակայն Սկեֆինգտոնը մտադիր է նաև այդ ժամկետը հաղթահարել և տեսնել, թե ինչպես են լեսթերցիները գլխավերևում պահում չեմպիոնական գավաթը:
Հիշեցնենք, որ 31 տուրից հետո «Լեսթերը» 66 միավորով 1-ին տեղում է` 5 միավորով գերազանցելով հիմնական հետապնդող «Տոտենհեմին»: