Ջանի Ինֆանտինո. Արդար չի լինի, եթե Մեսին աշխարհի չեմպիոն չդառնա
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարծիք է հայտնել այն մասին, որ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին կարող է ԱԱ-2018-ում չհայտնվել:
«Իհարկե, նա կարող է Կատարի 2022թ. աշխարհի առաջնությանը մասնակցել: Երբ մենք տեսնում ենք, թե ինչպես է նա խաղում, ապա ոչ ոք չի կարող նրան գերազանցել: Նա երբեք վնասվածք չի ստանում, երբեք չի հիվանդանում:
Արդար չի լինի, եթե Մեսին կարիերան ավարտի առանց աշխարհի չեմպիոնի տիտղոսի: Խաղացողները հաղթում են մրցաշարում, եթե դրան արժանի են լինում: Պետք է տեսնել, թե ով ամենաշատը դրան արժանի կլինի 2018-ին, 2022-ին: Մենք հրաշալի շատ ֆուտոլիստներ ունենք, որոնք չեն հաղթել աշխարհի առաջնությունում: Այդպիսին է ֆուտբոլը», ասել է Ինֆանտինոն: