211652_close_icon

Օբամայի այցը Կուբա «պատմական իրադարձություն» է. Էկվադորի արտաքին գործերի նախարար

views-count1666 դիտում article-date 20:12 21-03-2016
Էկվադորի արտաքին գործերի նախարար Լոնգը այս կիրակի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցը դեպի Կուբա նշանավորեց՝ որպես «պատմական իրադարձություն»՝ այնուամենայնիվ գտնելով, որ Միացյալ Նահանգները պետք է շատ ավելի մեծ քայլեր անի, որպեսզի կարողանան խոսել արդարությունից: Այս մասին հայտնում է [url=«Հայ-Էկվադորական Բարեկամություն» հասարակական կազմակերպությունը ] «Հայ-Էկվադորական Բարեկամություն» հասարակական կազմակերպությունը:[/url] Էկվադորի դիվանագետն իր Twitter- յան էջում մի շարք գրառումներ էր արել Միացյալ Նահանգների և Կուբայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ՝ նշելով, որ Միացյալ Նահանգները պետք է վերացնի Կուբայի շրջափակումը, պետք է փակի Գուանտամանոյի ռազմական բազան, որն իր հայեցողությամբ միշտ սպառնացել է կղզու ինքնիշխանությանը: Արտաքին գործերի նախարարը, հիշեցնելով, որ իրենց երկիրը միշտ էլ վարել է Կուբային աջակցող քաղաքականություն, պահանջում էր նաև, որ կասեցվի օրենքի հավելվածի կիրառությունը, որը որոշակի արտոնություններ էր շնորհում Կուբայի միգրանտներին, վտանգի տակ դնում նրանց, ինչպես նաև խրախուսում արտահոսքը: Օբաման ժամանեց Հավանա կիրակի երեկոյան՝ միտում ունենալով ծրագրային գործունեություն ծավալել այնտեղ մինչև երեքշաբթի, որից հետո կմեկնի Արգենտինա: Երկուշաբթի նախատեսվում է հանդիպումներ նախագահ Ռաուլ Կաստրոյի, երեքշաբթի՝ Հավանայի մեծ թատրոնի շենքում Կուբայի բնակչության հետ, որը ուղիղ հեռարձակումով կցուցադրվի հեռուստատեսությամբ: Բացի այդ, կմասնակցի նաև բեյսբոլի խաղի: Օբամայի նպատակներն հիմնականում երկուսն են՝ հանդիպում ունենալ Կուբայի ժողովրդի հետ, ինչպես նաև նոր հարաբերություններ հաստատել նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ:

Նմանատիպ նյութեր