211652_close_icon

Ավարտվել է Ջոն Քերրիի՝ Կուբա կատարած պատմական այցը

views-count1614 դիտում article-date 10:42 15-08-2015
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ավարտել է Կուբա կատարած իր պատմական այցելությունը, որի ժամանակ նա ներկա է գտնվել 54-ամյա դադարից հետո Հավանայում ԱՄՆ դեսպանատան շենքի տարածքում ամերիկյան դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությանը: Քերրին Կուբայում է մնացել շուրջ 11 ժամ: Վերջին ամերիկացի պետքարտուղարը, ով ոտք է դրել Կուբա, եղել է Էդվարդ Սթեթթինիուսը՝ 1945 թվականի մարտին: «Եկել է ժամանակը, որ աշխարհին հայտարարենք, որ մենք մեկս մյուսին լավագույնն ենք մաղթում»,-իր ելույթում ասել է Ջոն Քերրին:

Նմանատիպ նյութեր