Արգելափակվել են ավտոմեքենաներ
Մարտի 20-ին, ժամը 19.19-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Երևան ավտոճանապարհին՝ Արջուտ գյուղի մոտակայքում, «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա:


