Արգելափակվել են ավտոմեքենաներ
Դեկտեմբերի 5-ին, ժամը 17.25-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի «Զանգեր» կոչվող տեղանքում բեռնատար ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի վայրում են աշխատում նաև Սիսիանի ՃՇՇ-ից 3 միավոր տեխնիկա:
Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 38-րդ կմ-ին արգելափակվել են 30 բեռնատար և նույնքան մարդատար ավտոմեքենաներ:
Ժամը 20.08-ին արգելափակումից դուրս են բերվել 30 բեռնատար և 40 մարդատար ավտոմեքենաներ: