211652_close_icon
views-count3394 դիտում article-date 21:14 07-02-2016

Դիլիջանի ոլորաններում արգելափակվել են ավտոմեքենաներ

Փետրվարի 7-ին, ժամը 19.17-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում արգելափակվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: *** Փետրվարի 7-ին, ժամը 16.45-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի գերեզմանատան մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈւԱԶ-3909» մակնիշի 386 US 15 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր