Արգելափակվել են ավտոմեքենաներ
Հունվարի 30-ին, ժամը 15.34-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Սարավան ավտոճանապարհին՝ «Զանգեր» կոչվող հավածում, ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վրանային ժամանակավոր հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 18.15-ի դրությամբ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Սարավան հատվածի 32-34-րդ կմ-ին հրշեջ-փրկարարները «Սիսիանի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար և 43 մարդատար ավտոմեքենաներ (154 ուղևոր):
***
Հունվարի 30-ին, ժամը 09.54-ին ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Սպիտակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վրանային ժամանակավոր հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Նիսսան Էլգրանդ» մակնիշի 34 FT 963 պետհամարանիշով ավտոմեքենան: