Գերմանիայի Գավաթ. Հենրիխ Մխիթարյանը դրեց «Բորուսիայի» հաղթանակի վերջակետը. տեսանյութ
Գերմանիայի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա հաղթանակ տարավ «Շտուտգարտի» նկատմամբ` 3:1 հաշվով:
Խաղն անցավ բավական անզիջում պայքարում և մինչև հանդիպման վերջը «Բորուսիան» հաղթում էր 2:1 հաշվով: «Շտուտգարտը» չէր հանձնվում և փորձում էր փրկել խաղը, սակայն 89-րդ րոպեին Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խփեց երրորդ գոլը և նպաստեց թիմի հաղթանակին:
«Բորուսիան» դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կպարզվի ավելի ուշ:
[b]Գերմանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ
[/b]
«Շտուտգարտ» - «Բորուսիա Դ.»՝ 1:3
Լուկաս Ռուպ, 21 – Մարկո Ռոյս, 5, Պյեր-էմերիկ Օբամեյանգ, 31, Հենրիխ Մխիթարյան, 89