Արգելափակվել են ավտոմեքենաներ
Մարտի 20-ին, ժամը 18.37-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի 3-րդ ոլորանում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել Զաֆիրա» մակնիշի 34 RO 760 պ/հ ավտոմեքենան (4 ուղևոր):


