2706 դիտում
19:36 20-03-2016
Մարդկությանը հայտնի ամենահին թմրամիջոցը քնաբեր կակաչն է
Մարդկությանը հայտնի ամենահին թմրամիջոցը, թերևս, քնաբեր կակաչն է։ Դրա մասին առաջին հիշատակումը վերագրում են մեր թվարկությունից 5000 տարի առաջ գոյություն ունեցող շումերների հնագույն քաղաքակրթությանը, ովքեր ընդգծել են քնաբեր կակաչի քնաբեր ազդեցությունը (այն անվանում էին «գիլ հուլ»՝ «ուրախության բույս»)՝ դարձնելով այն պաշտամունք։
Այդ ավանդույթը շարունակեցին բաբելոնացիները, որոնցից էլ փորձը փոխանցվեց Միջին և Մերձավոր Արևելք։ Ափիոնի արտադրությունը մ.թ.ա. 15-րդ դարում Միջագետքից տեղափոխվեց Եգիպտոս, մ.թ.ա. 9-րդ դարում՝ Պարսկաստան, իսկ արդեն մ.թ.ա. 5-րդ դարում՝ Փոքր Ասիա։
Ափիոնի շուկան մեծ ակտիվություն ձեռք բերեց հատկապես 19-րդ դարում Հնդկաստանի և Չինաստանի միջև ափիոնի առևտրի ընթացքում, որն ուղեկցվում էր Չինաստանում ափիոնից կախվածության (ափիոնային թմրամոլության) համաճարակով. 1810 թվականից մինչև հարյուրամյակի ավարտը Չինաստան ներկրվող ապրանքատեսակների ավելի քան կեսը բաժին էր ընկնում ափիոնին, և այն արգելելու Չինաստանի փորձն ավարտվեց ափիոնային պատերազմներով։
Նմանատիպ նյութեր
7071 դիտում
18:30 17-12-2014
Լոռիում 16-ամյա աղջնակը բողոքել է, որ ընկերն իրեն քնաբեր է խմեցրել եւ բռնաբարել
4489 դիտում
16:04 10-08-2016
Լեհաստանում 80-ամյա կինը տղամարդկանց հետ հանդիպմանը քնաբեր էր խմեցնում ու թալանում նրանց
Այս բաժնից
2542 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2812 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել