4486 դիտում
16:04 10-08-2016
Լեհաստանում 80-ամյա կինը տղամարդկանց հետ հանդիպմանը քնաբեր էր խմեցնում ու թալանում նրանց
Լեհաստանում ոստիկանությունը ձերբակալել է 80-ամյա թոշակառու կնոջ, ով թերթերի միջոցով ծանոթանում էր տղամարդկանց հետ, իսկ հանդիպման ժամանակ նրանց ճաշի մեջ քնաբեր լցնում, այնուհետև թալանում, հաղորդում է BBC-ն։
Հետաքննության տվյալներով՝ միայն հրավիրված տղամարդկանցից մեկից Յանինա Մ-ն գողացել էր 2 հազար դոլարի թանկարժեք զարդ։ Կինը քնեցնում էր իր զոհերին «Լորազեպամ» դեղամիջոցով։
Տարեց կինն ունի 9 դատվածություն՝ գողության և մեքենայության համար։ Եթե նրան այս անգամ էլ մեղավոր ճանաչի դատարանը, ապա բանտում կանցկացնի 20 տարի։
Նմանատիպ նյութեր
7068 դիտում
18:30 17-12-2014
Լոռիում 16-ամյա աղջնակը բողոքել է, որ ընկերն իրեն քնաբեր է խմեցրել եւ բռնաբարել
Այս բաժնից
1075 դիտում
23:41 23-11-2024
ՀՀ-ում ՀՆԱ աճի տեմպերը կնվազեն, գործազրկությունը՝ կաճի․ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը
1009 դիտում
21:39 23-11-2024
Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը
1051 դիտում
21:10 23-11-2024
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը