Լոռիում 16-ամյա աղջնակը բողոքել է, որ ընկերն իրեն քնաբեր է խմեցրել եւ բռնաբարել
16-ամյա Ի. Բ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ոստիկանության ԼՄ Վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հանցագործության մասին գրավոր հաղորդում է ներկայացրել առ այն, որ իբր ընկերը` Գևորգ Եղոյանը, Վանաձոր քաղաքի «Երկաթուղայինների» այգում դանակի սպառնալիքով և քնաբեր դեղամիջոց տալով` բռնաբարել է իրեն` նրան մեղադրելով ծանր հանցագործության մեջ:
Ի. Բ.-ի դեմ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]- ը տեղեկացավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: