41820 դիտում
21:57 11-11-2024
Սկանդալ՝ Շիրակի մարզում. Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանի քեռու տղան իրավապահներին հայտնել է, թե երբ է պատրաստել «խիմկա» տեսակի թմրամիջոցը, որ տելեգրամյան ալիքից է ձեռք բերել «կրիստալ» տեսակի թմրամիջոցը և ում ավտոմեքենայում է այն թողել
ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը արդեն գործող ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական վարչության գլխավոր վարչության, նույն վարչության Երևանի և մարզերի քրեական վարչությունների պետերի, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ու տարածքային բաժինների պետերի հետ հանդիպմանը բավականին խիստ զրույց են ունեցել ու տվել են խիստ հանձնարարականներ, որ քրեական և համայնքային ոստիկանությունները չպետք է հանդուրժող լինեն այն անձանց նկատմամբ, ովքեր իրենց օրենքից վեր են դասում և փորձում են հասարակության մեջ կարծիք ձևավորել, թե իրենք անպատժելի են կատարած օրինախախտումների համար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Ղազարյանն ու Ա. Հովհաննիսյանը, ինչպես նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը, իրենց ամենօրյա հսկողության տակ են վերցրել ՆԳ նախարարի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի կարգադրությունների կատարումը, որոնց մեջ է մտնում նաև թմրամոլության դեմ պայքարը, այդ թվում՝ ժողովրդի լեզվով ասած «բառիգությունը»։
Գ. Շամշյանի տեղեկություններով, նոյեմբերի 9-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի համայնքային բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Նեկրասովի փողոցի 1/4 հասցեի մոտ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը, հնարավոր է, իրենց մոտ թմրանյութ ունենան։
Համայնքային ոստիկանները օպերատիվ ժամանում են նշված վայր և ապօրինի թմրանյութ պահելու և պատրաստելու կասկածանքով ձերբակալում են Գյումրի քաղաքի բնակիչներ 34-ամյա Պարգև Գևորգյանին և 32-ամյա Վարուժան Խոջունյանին։
Վերջիններս «Opel»-ով տեղափոխվում են համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին։
Վ. Խոջունյանի մոտ հայտնաբերվում է ընդհանուր 2.1 գ թղթե փաթաթ՝ լցված մուգ շագանակագույն չորացված մանրացված զանգվածով և մոխրացված հետքերով կաթուցիչ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Վ. Խոջունյանը իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, հանդիսանում է «խիմկա» տեսակի թմրամիջոց, որը պատրաստել է առավոտյան, Ղարիբջանյան գյուղ տանող ճանապարհին հարակից դաշտերի մոտ վայրաճ «Կանեփ» տեսակի բույսից, պահել է իր մոտ անձնական օգտագործելու համար, նա հայտնել է նաև, որ «Տելեգրամ» հավելվածի «Գիդրա» ալիքից, 13.000 դրամով ձեռք է բերել «Կրիստալ» տեսակի թմրամիջոց, որը թողել է ընկերոջ՝ Պ. Գևորգյանի ավտոմեքենայի մեջ:
Ավտոմեքենան տեղափոխվել է համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք, դեպքի փաստով էլ կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, ինչպես նաև քննչական վարչություն են ներկայացվել Պ. Գևորգյանն ու Վ. Խոջումյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով, Վ. Խոջումյանը Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանի հարազատ քեռու որդին է, Գյումրի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի տնտեսական աշխատանքների գծով պատասխանատուն է, ՔՊ Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի անդամ է։ Նրա հայրը` Բյուրակնի դպրոցի նախկին փոխտնօրեն Մանվել Խոջումյանը նույնպես մեղադրվել է թմրամիջոց պահելու ու գործածելու մեջ, իսկ Պ. Գևորգյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Գյումրու ավագանու անդամ է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+