704 դիտում
16:12 18-03-2016
Կրթության ոլորտում հայ-գերմանական հարաբերությունները շոշափելի արդյունք են արձանագրել. Լ. Մկրտչյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ կրթության ոլորտում հայ-գերմանական հարաբերությունները գրեթե բոլոր ուղղություններով շոշափելի արդյունք են արձանագրել: "Ուզում եմ շնորհակալություն հայտնել գերմանական կողմին` կրթության նկատմամբ ցուցաբերվող հոգատարության համար. Սաքսոնիա Անհալթ երկրամասի հետ կրթության ոլորտում համագործակցությունը տարիների պատմություն ունի և արձանագրել է կոնկրետ արդյունքներ",-նշել է Լևոն Մկրտչյանը:
Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի դիտարկմամբ` կրթությունը Հայաստանի ապագայի զարգացման համար կարևորագույն նախապայման է, և այդ համատեքստում կարևորել է Կրթության և գիտության նախարարության առաքելությունը: Նախարար Լ. Մկրտչյանը հանդես է եկել Հայաստանի մարզերից մեկում գերմանական կրթական կենտրոնի հիմնադրման առաջարկով` միաժամանակ մտահոգություն հայտնելով վերջին տարիներին գերմաներեն լեզվի տարածվածության խնդրի առնչությամբ:
Դեսպան Մաթիաս Քիսլերն իր խոսքում ընդունելի է համարել կրթական կենտրոն հիմնելու գաղափարը` ընդգծելով, որ այն ժամանակին քննարկվել է նաև երկու պետությունների նախագահների մակարդակով: Հանդիպման ընթացքում կողմերը կոնկրետ պայմանավորվածություն են ձեռք բերել կրթական կենտրոնի հայեցակարգի մշակման և նախագծի ներկայացման ուղղությամբ: Դեսպանը շեշտել է Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծրագրի /DAAD/ 2015-2016 ուս. տարվա Գերմանիայից ժամանած քննական հանձնաժողովի արձանագրած այն կարծիքը, որ միջազգային մակարդակով կրթաթոշակային ծրագրի դիմորդների գիտական մակարդակը էապես բարձր է մնացած երկրների համեմատ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև միջին մասնագիտական ոլորտում համագործակցության կարևորությունը, ինչպես նաև անդրադարձ է եղել կրթական բոլոր մակարդակներում գերմաներեն լեզվի տարածման արդյունավետության բարձրացման խնդրին:
Նմանատիպ նյութեր
1891 դիտում
15:27 20-02-2017
Կրթության և գիտության ոլորտում ներդրումային պատկերը հաջողված է. Լևոն Մկրտչյան
Այս բաժնից
2251 դիտում
09:32 02-02-2025
Լույս չի լինի Երևանում և մի շարք մարզերում
919 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
1339 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան