3320 դիտում
20:00 14-06-2017
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք շոշափելի հաջողություններ արձանագրել. Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյան
Այսօր՝ հունիսի 14-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանի աշխատակազմի հետ: Մարզպետը նշեց, որ հանրային կյանքի բոլոր ոլորտներում էական ձեռքբերումներ ունենալու համար հարկավոր է հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել հիմնախնդիրները և դրանց լուծման հնարավոր միջոցները: «Բոլոր ուղղություններում պետք է կատարենք ամենօրյա հետևողական աշխատանք, առանց անտեսելու որևէ հիմնախնդիր: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք շոշափելի հաջողություններ արձանագրել»- նշեց Կարեն Բոթոյանը:
Քննարկման ընթացքում գյուղատնտեսության և բնապահպանության վարչությանը հանձնարարվեց հետևողական աշխատանք տանել մարզի գյուղացիական տնտեսություններին պետական աջակցությամբ հատկացվող դիզվառելիքի, պարարտանյութերի բաշխման, մարզում իրականացվող բնապահպանական նշանակության ծրագրերի վերահսկման ուղղությամբ: Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությանը հանձնարարվեց ներկայացնել մարզի վերջին 4 տարիների սոցիալ-տնտեսական ցուցանիշների վերլուծությունը և հետևողական աշխատանք տանել համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը բարելավելու ուղղությամբ: Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությանը հանձնարարվեց մշտական ուշադրության կենտրոնում պահել բնակչությանը մատուցվող առողջապահական և սոցիալական ծառայությունների մատուցման որակը: Խորհրդակցության ընթացքում տրվեցին այլ հանձնարարականներ ևս:
«Մենք պետք է վերլուծենք և ընտրենք առաջնահերթություն պահանջող ծրագրերը և հստակեցնենք, թե որտեղից ենք սկսում ու որն ենք համարում ամենառաջնայինը կարճ ժամկետում տեսանելի արդյունքներ գրանցելու համար»- ամփոփեց մարզպետը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
2363 դիտում
13:02 25-01-2015
Ստեփանավանի բժշկական կենտրոնում շոշափելի հաջողություններ են գրանցվել
1750 դիտում
22:52 24-09-2014
Համոզված եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ին մեծ հաջողություններ են սպասվում. Ռունի
Այս բաժնից
862 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
667 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու