Սաուդյան Արաբիայի իշխանությունները մտադիր են հրաժարվել նավթից՝ եկամտի գլխավոր աղբյուրից և որպես էներգաապահովման աղբյուրից: Այդ մասին գրում է Bloomberg պարբերականը՝ հղում անելով թագավորության նավթի նախարար Ալի ալ-Նաիմիին:
Թերթը նշում է, որ երկիրը մտադիր է կենտրոնանալ վերականգնվող էներգիայի աղբյուրների ուղղությամբ:
«Չեմ կարծում, որ գոյություն ունի առավել իդեալական երկիր էներգետիկայի վերականգնման համար, քան Սաուդյան Արաբիան է»,-ընդգծել է նախարարը:
Վերջինիս խոսքով՝ երկրում շատ կան ազատմ չօգտագործվող տարածքներ, ինչպես նաև ավազի գերավելցուկ, ինչը անհրաժեշտ է արևային էլեկտրակայաններ կառուցելու համար:
Այդուհանդերձ, նա հավելել է, որ դժվար թե խոսքը իրականություն դառնա առաջիկա 50 տարում. «Առաջիկա 50 տարիներին մարդկությունը չի հրաժարվի վառելիքից»: