Մինչև 2040թ. Սաուդյան թագավորությունը պատրաստ կլինի հրաժարվել նավթից
Սաուդյան Արաբիայի նավթի և հանքային ռեսուրսների նախարար Ալի ալ-Նաիմին հայտարարել է, որ մինչև 2040թ. Սաուդյան թագավորությունը պատրաստ կլինի հրաժարվել նավթից: Իսկ ապագայում երկիրը գլոբալ խաղացող կդառնա արևային և քամու էներգետիկայի շուկայում: Ինչպես տեղեկացնում է «The Financial Times»-ը, ի վերջո, թագավորությունն էլեկտրաէներգիա կարտահանի, ոչ թե ածխաջրածիններ:
Միաժամանակ, նա նշել է, որ մոլորակի վրա 1 մլրդ-ից ավելի մարդ ապրում է առանց էլեկտրականության, ուստի արդյունահանվող վառելիքի զգալի պահանջարկը կպահպանվի: