15174 դիտում
10:17 18-03-2016
Հակառակորդի կրակոցից զոհված 20-ամյա Արտյոմը ընտանիքի միակ տղան էր, արտագնա աշխատանքի մեկնած հորը մեծ դժվարությամբ են հայտնել լուրը. մանրամասներ
Արցախում հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վնասվածք ստացած 20-ամյա Արտյոմ Վարդերեսյանը ընտանիքի միակ տղան էր: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լոռու մարզի Կաթնաջուրի գյուղապետ Արմեն Պապոյանը:
Ասաց, որ Արտյոմը իրենից փոքր երկու քույր ունի: Ընտանիքի հողագործական աշխատանքներով է զբաղվում: Երեք ամիս էր մնացել, որ Արտյոմը տուն վերադառնար: Հայրն էլ արտագնա աշխատանքի է եղել, նրան հայտնել են լուրը եւ այսօր կվերադառնա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 17-ին՝ ժամը 14:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արտյոմ Արսենի Վարդերեսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Նմանատիպ նյութեր
8109 դիտում
12:03 19-03-2016
Արցախում հակառակորդի կրակոցից սպանված Արտյոմը, ով ընտանիքի միակ տղան էր, 10 օրից կդառնար 20 տարեկան
Այս բաժնից
463 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
886 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
775 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը