9235 դիտում
15:01 03-10-2023
Կութի դիրքեր սնունդ տանելիս հակառակորդի կրակոցից զոհված 21-ամյա Արամը տան միակ տղան էր․ երազում էր օդաչու դառնալ. News.am
Գեղարքունիքի մարզի Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխելիս հոկտեմբերի 2-ին ադրբեջանական զինված ուժերի կրակի հետեւանքով զոհված 21-ամյա Արամ Քոչարյանը Երեւանից էր։
Զոհված զինծառայողի մտերիմները News.am-ին պատմեցին, որ Արամը տան միակ տղան էր, ուներ մեկ քույր։
Արամի ընտանիքն ապրում է Կոմիտասում։ 21-ամյա Արամը սովորում էր Սլավոնական համալսարանում՝ «կառավարում» բաժնում։ Նա բանակ էր զորակոչվել 2023 թվականի հունվարի 9-ին։
«Երազում էր օդաչու դառնալ։ Արամը խելացի էր, կատակասեր, ընկերասեր ու շա՜տ բարի»,- ասում է Արամի մտերիմը։
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ հոկտեմբերի 2-ին սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետեւանքով հայկական կողմն ունի 1 զոհ եւ 2 վիրավոր:
«Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները թիրախավորած են եղել նաեւ շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է։ Վիրավոր 2 զինծառայողների կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, տեղափոխվել են զինվորական հոսպիտալ»,- նշված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր
961 դիտում
17:23 19-10-2023
Դիրքեր սնունդ տանելիս զոհված Արամ Քոչարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
20145 դիտում
12:03 09-04-2016
Թշնամու գնդակից զոհված Սաշան ընտանիքի միակ տղան. էր նա երազում էր բժիշկ դառնալ եւ կյանքեր փրկել
Այս բաժնից
2188 դիտում
08:00 03-12-2024
Ռոբերտ Քոչարյանը փրկե՞ց Հովիկ Աղազարյանին. «Փաստ»
1900 դիտում
07:33 03-12-2024
Ովքե՞ր են իրականում ցանկանում ձեռք բերել Թեղուտի հանքը. «Փաստ»
1171 դիտում
18:59 02-12-2024
ԲԴԽ նախագահ է ընտրվել Արթուր Աթաբեկյանը